Արտաքին 4 ամիս առաջ - 09:23 03-06-2026

ԱՄՆ-ն և Իրանը անցած գիշեր հրթիռային հարվածներ են հասցրել միմյանց

ԱՄՆ-ն և Իրանը անցած գիշեր հրթիռային հարվածներ են հասցրել միմյանց: Հաղորդվում է, որ ամերիկացի զինվորականները հրթիռով հարվածել են Բոտսվանայի դրոշի ներքո նավարկող դատարկ նավթատար տանկերի, որը շարժվում էր դեպի Իրանի Խարգ կղզու նավահանգիստ։

Տարածվել են պայթյունների կադրեր՝ պնդումներով, որ Իրանը հարվածել է ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմաբազային՝ Արիջֆան (Arifjan) բազային, ինչպես նաև Ալի ալ-Սալեմ ավիաբազային։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հարձակման են ենթարկվել՝ «ի պատասխան Իրանի ազգային ինքնիշխանության դեմ ուղղված ագրեսիայի, որը կատարվել է Քեշմ կղզում»։ Օդային հարձակման նախազգուշացումներ են հնչել Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում։

Այս երկրները, ինչպես նաև Քուվեյթն ու Բահրեյնը, փակել են իրենց օդային տարածքը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ինքնապաշտպանության նպատակով» հարվածել է Իրանի Քեշմ կղզուն և խոցել մի շարք իրանական հրթիռներ ու դրոններ։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողություններին ի պատասխան հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային և ուղղաթիռային բազային, ինչպես նաև Բահրեյնում գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբին։

ԱՄՆ-ն հերքել է Իրանի հարվածների հաջողությունը Բահրեյնում գտնվող 5-րդ նավատորմի շտաբի և Քուվեյթի ավիաբազայի դեմ։ Ավելի ուշ նաև հայտարարվել է, որ Քուվեյթի բազայի դեմ իրանական դրոնների նոր ալիքը նույնպես չի կարողացել խոցել նախատեսված թիրախները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»