Ներքին 1 տարի առաջ - 18:39 11-04-2025

Նոյեմբերյանի «Տարոն» հանդիսությունների սրահի մոտ երիտասարդը հայհոյել է, ապա հարվածել իրեն դիտողություն արած քաղաքացուն. shamshyan.com

Ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի տարածքում գտնվող «Տարոն» կոչվող հանդիսությունների սրահի մոտ վիճաբանություն է:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա Էրիկ Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 6-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Գոռ Ա․-ն խմած վիճակում «Տարոն» հանդիսությունների սրահի բակում բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գոռ Ա․-ին է մոտեցել Էրիկ Ա․-ն, հորդորել հայհոյանքներ չհնչեցնել, քանի որ ներկա են գտնվել միջոցառման մասնակիցները, իսկ շրջակայքում բնակելի շենքեր են, սակայն նա ավելի է ագրեսիվացել, շարունակել է հայհոյանքներ հնչեցնել, մոտեցել է Էրիկ Ա․-ին ու ձեռքերով մի քանի անգամ հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին և ներկաները միջամտել են, փորձել հանգստացնել, սակայն Գոռ Ա․-ն չի ենթարկվել նրանց հորդորներին, շարունակել է վիճաբանել ու հայհոյանքներ հնչեցնել մոտ 10-15 րոպե տևողությամբ:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Գոռ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին:

Մանրամասնեը՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով