Արտաքին 2 տարի առաջ - 13:47 14-04-2024

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքում հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել

ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Իսրայելի տարածքի վրա Իրանի հարձակման հետ՝ կոչ անելով հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Փոխանցում է News.am-ը։

«Ապրիլի լույս 14-ի գիշերը մեծ քանակությամբ հրթիռներ և անօդաչուներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ այս հարձակումն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում՝ ի պատասխան տարածաշրջանում իրանական օբյեկտների վրա հարձակումների, այդ թվում՝ ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի շենքի վրա հարձակման, ինչը մեր երկիրը խստորեն դատապարտել է։

Ցավոք, արևմտյան անդամների դիրքորոշման պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ համարժեք արձագանքել Իրանի հյուպատոսական ներկայացուցչության վրա հարձակմանը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգություն է հայտնում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի կապակցությամբ։

«Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ Մերձավոր Արևելքում, առաջին հերթին, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում բազմաթիվ ճգնաժամերի չլուծված լինելը, որոնք հաճախ սնվում են անպատասխանատու սադրիչ գործողություններով, կհանգեցնեն լարվածության աճի։ Բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել։ Հուսով ենք, որ տարածաշրջանի երկրները կլուծեն առկա խնդիրները քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով։ Կարևոր ենք համարում, որ դրան նպաստեն կառուցողական մտածողությամբ միջազգային դերակատարները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան