Արտաքին 5 տարի առաջ - 21:47 28-07-2021

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգում է ՄԱԿ-ին: Այս մասին չորեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով չորեքշաբթի գիշերվա բախումների մասին լուրերը:

«Մենք անհանգստությամբ և հետևողականորեն հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդագրություններին՝ ներառյալ այսօր տեղի ունեցած վերջին միջադեպը: Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ զեկույցները, մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի, և լուծել առկա խնդիրները երկխոսության միջոցով», - ասել է Հաքը:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ մայիսի 12-ից: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը առաջ է շարժվել Հայաստանի տարածքում՝ խախտելով Հայաստանի պետական ​​սահմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով