Ներքին 2 տարի առաջ - 20:33 13-04-2024

«Շանթ դաշինքը» կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին

Այսօր տեղի ունեցավ «Շանթ դաշինք» կուսակցության 2-րդ համագումարը, որի ժամանակ Շահեն Հարությունյանն ընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում՝ առաջիկա 3 տարիների համար։ Նա հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

«Մենք կարծում ենք, որ այժմ Հայաստանում պետք է ձեւավորվեն ազգայնական գաղափարախոսություն կրող իշխանություններ, որոնք առաջնային պլան կբերեն արժեքների հեղափոխությունը եւ ադեկվատորեն կմոտենան Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին։

Գիտակցելով այս ամենի կարեւորությունը՝ ցանկանում եմ հիմա հայտնել «Շանթ դաշինքի» մտադրության մասին։ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական հաջորդ ընտրություններին։ Ընտրությունները կլինեն հերթական, կլինեն արտահերթ, մենք պատրաստվում ենք մասնակցել հաջորդ պառլամենտական ընտրություններին։

Այս ընտրապայքարում մեզ կառաջնորդի Շանթ Հարությունյանը»,- ասաց Շահեն Հարությունյանը։

Նա նշեց, որ իրենց խնդիրը պարզ է եւ հստակ՝ վերականգնել հավատը՝ սեփական երկրում ապրելու, արարելու եւ արժանապատիվ ապագա կառուցելու նկատմամբ, մարդկանց վերադարձնել սեփական ուժերի նկատմամբ վստահությունը։

«Պետք է սկսել հիմքից՝ արմատավորելով ազատության եւ անկախության գաղափարները։ Անհրաժեշտ է բոլորին ցույց տալ համառության եւ միասնականության ուժը»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով