Ներքին 2 տարի առաջ - 14:40 05-05-2024

«Շանթ Դաշինքը» ողջունում է ցանկացած քաղաքացիական ընդվզում, ժողովրդական պայքար․ հայտարարություն

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

««Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը վերահաստատում է իր մշտական դիրքորոշումը, առ այն, որ ներկայիս ազգադավ իշխանությունները ժամ առաջ պետք է հեռանան։ Այս դավաճանական խմբակի իշխանության յուրաքանչյուր րոպեն աղետալի սպառնալիք է Հայաստանի համար։

Ինչպես միշտ, այդպես էլ հիմա, «Շանթ Դաշինքը» ողջունում է ցանկացած քաղաքացիական ընդվզում, ժողովրդական պայքար, որոնց իրական նպատակներն են այս դրածո իշխանության հեռացումը և հայրենիքի սահմանների անվտանգության ապահովումը։

Կոչ ենք անում իշխանություններին՝ մինչև վերջ կառչած չմնալ իշխանական աթոռից, խաղաղ ցուցարարների դեմ չկիրառել բռնություն և ավելի մեծ արտաքին և ներքին արհավիրքների առաջ չկանգնեցնել Հայստանի Հանրապետությունը։

Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ խաղաղ ցուցարարների դեմ իրականացվող հնարավոր բռնությունները գործելու նպաստավոր պայմաններ կստեղծեն Հայաստանի արտաքին թշնամիների համար, որի արդյունքում մեր պետությունը կկանգնի նոր արտաքին սպառնալիքների առջև։ Այս ամբողջի իրավական, քաղաքական և բարոյական պատասխանատվությունը կրելու են իշխանությունները։

Հույս ունենք, որ գոնե այս անգամ, կհաջողվի ազատվել այս իշխանություններից։

Ողջամտություն և հաղթանակ ժողովրդին, խաղաղություն Հայաստանին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»