Ներքին 3 տարի առաջ - 08:44 24-09-2023

«Շանթ Դաշինքը» սատարում է հայ ժողովրդի ազնիվ և արժանապատիվ պայքարը․ հայտարարություն

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության գլխավոր պատասխանատուն և երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, որն ամրագրված է սահմանադրությամբ։ Հայաստանի ներկայիս իշխանությունները հրաժարվում են կատարել իրենց առջև դրված խնդիրները և պարտականությունները` խախտելով ՀՀ սահմանադրությունը։ Ինչպես անցյալում, այդպես էլ հիմա, «Շանթ Դաշինքը» Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան և հանցագործ։ 2020 թվականի պատերազմից և որդեգրած քաղաքականությունից պարզ է, որ այս վարչախումբը` կառչած մնալով աթոռից, շարունակում է աղետալի վիճակում պահել Հայաստանը և հայ ժողովրդին` օր օրի կործանման մոտեցնելով Հայաստանը։

Ուստի մենք շարունակում ենք պնդել, որ այս դավաճանների հեռացումն այլընտրանք չունի։

«Շանթ Դաշինքը» սատարում է հայ ժողովրդի ազնիվ և արժանապատիվ պայքարը։

Գործընթացը տեսնում ենք այսպես.

1. Համաժողովրդական պայքարի արդյունքում Նիկոլ Փաշինյանի հեռացում,

2. ժամանակավոր կառավարության հաստատում, որը կնախապատրաստի ԱԺ արտահերթ ընտրություններ։

Հարկ ենք համարում նշել, որ մեզ համար խիստ դատապարտելի է հայության երկու կողմերի միջև ատելություն և պառակտում առաջացնելու յուրաքանչյուր փորձ, որը ձեռնտու է միայն ներկայիս դավաճան իշխանությանը և Հայաստանի թշնամիներին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան