Ներքին 2 տարի առաջ - 20:53 11-04-2024

Քննարկվել է ԼՂ փախստականների իրավունքների երաշխավորման ԵԽ համապարփակ փաթեթը

Ապրիլի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի և Գործընկերություն հանուն լավ կառավարման ԵԽ-ԵՄ համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեների նիստերը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի համանախագությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Քննարկումներին մասնակցում էին նաև ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանեն, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Գործողությունների ծրագրերի շահառու ՀՀ գերատեսչությունների և կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչները, ԵԽ քարտուղարության պատասխանատուները, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչները:

Նիստերի ընթացքում ամփոփվել են նախորդ տարի մեկնարկած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի և ԵԽ-ԵՄ Գործընկերություն հանուն լավ կառավարման 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի կատարման ընթացքը, արձանագրվել են դրական արդյունքներ դատաիրավական համակարգի, արդարադատության արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, կենսաբժշկության, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության բարելավման, պրոբացիոն համակարգի զարգացման, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներ նախատեսող ծրագրերում, ինչպես նաև հստակեցվել են հետագա աշխատանքները։

ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի բաղադրիչ հանդիսացող ԼՂ փախստականների իրավունքների երաշխավորման ԵԽ համապարփակ փաթեթը, որի շրջանակում կազմակերպությունը փորձագիտական աջակցություն է տրամադրում ՀՀ իշխանություններին՝ բռնի տեղահանված ԼՂ բնակչության սոցիալական, առողջապահական, կրթական, բնակապահովման, զբաղվածության միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները հոգալու համար:

Մասնակիցները երկուստեք հաստատել են Գործողությունների ծրագրերի նշանակալի դերը՝ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդման գործում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով