Արտաքին 4 տարի առաջ - 19:13 06-06-2022

Ղազախստանը կշարունակի մարդու իրավունքների պաշտպանության համապարփակ ամրապնդումը. Տոկաև

Ղազախստանի իշխանությունները շարունակելու են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ուժեղացման քաղաքականությունը։ Այս մասին երկուշաբթի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքներին նվիրված ելույթում հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Մենք շարունակելու ենք մեր ուղին դեպի մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համակարգի համակողմանի ամրապնդում։ Իրավական բարեփոխումների շրջանակում կվերստեղծվի Սահմանադրական դատարանը։ Անհրաժեշտ է ներդնել վերջինիս որոշումներին արագ արձագանքելու մեխանիզմ, որպեսզի քաղաքացիները զգան այս շատ կարևոր կառույցի գործունեության առավելությունները»,- ասել է նա։

Երկրի ղեկավարը նշել է նաև, որ նոր և արդար Ղազախստանում չպետք է տեղ ունենան ոստիկանական կամայականությունները, ոչ իրազեկ դատախազները և կողմնակալ դատավորները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով