Ներքին 2 տարի առաջ - 23:00 05-04-2024

Երևանում ծառերի փոխարինման ծրագրով հատված 300-ի փոխարեն 350 ծառ է տնկվել

Երևանում այս տարի գարնանը նախատեսված էր փոխարինել շուրջ 400 ծառ: Աշխատանքների ընթացքում հատվեց 300 մանրատերև թեղի: Փոխարենը տնկվեցին 350 նոր ու ֆունկցիոնալ ծառեր՝ լրացնելով նաև նախկինում հատված կամ ընկած ծառերից հետո ազատ մնացած բնաբաժակները:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, փոխարինված ծառերն ունեցել են տարբեր հիվանդություններ, ձևախեղված էին ու այլևս կենսունակ չէին: «Ամեն տարի տասնյակ ահազանգեր են ստացվում քամու հետևանքով ծառերի տապալման մասին: Կենսաբանության ոլորտի մասնագետները նշում են՝ սա խոսում է հենց ծառերի ոչ առողջ լինելու մասին:

Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինումն ուղղված է նաև առողջացնելու քաղաքի կանաչ ֆոնդը: Իսկ նոր տնկվող ծառերը, մասնագետների խոսքով, պետք է ոչ միայն համապատասխանեն քաղաքի կլիմային, այլև ճարտարապետությանը:

Ծառերի փոխարինմամբ տնկվել են ձիակասկեր, սոսիներ, որոնք, ի դեպ, քաղաքային պայմաններում կարող են մինչև 2500 տարի ապրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում փոխարինման ենթակա ծառերը շարունակաբար գույքագրվում են, հստակ թիվ առայժմ չկա, սակայն կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը տարիների ընթացքում պետք է փոխարինվեն:

Նշվում է, որ ծառերի փոխարինումից հետո հատված փայտանյութը տեղափոխվում է Երևանի ջերմոցատնկարանային վարչություն, որտեղից էլ բաժանվելու է սոցիալապես անապահով ընտանիքներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան