Ներքին 5 տարի առաջ - 22:09 28-05-2021

Բուսաբանական այգում Սարդարապատի հերոսամարտը խորհրդանշող ծառ է տնկվել

Երևանի Բուսաբանական այգու «Անկախության արահետ»-ում մայիսի 28-ին տեղի է ունեցել «Ծառ ապրողաց» ծառատունկ-ցերեկույթը` նվիրված Սարդարապատի հերոսամարտի 103-րդ տարեդարձին: Սա արահետի հիմնադրման օրից 6-րդ միջոցառումն էր:

իջոցառումը սկսվել է ՀՀ ԶՈՒ հոգևոր գնդերեցների օրհնության կարգով: Տեր Վանանդ քահանա Անդրեասյանն ու բոլոր ներկաները Տերունական աղոթք են հնչեցրել առ Աստված` խնդրելով խաղաղություն և սահմանների անսասանություն Հայոց երկրի համար: Իշխան սարկավագ Քամալյանն էլ իր հերթին մաղթել է հայրենիքի պաշտպաններին քաջություն և խիզախություն` ի դեմս ներկա գտնվող N զորամասի զինվորների: Սարկավագն ընգծել է, որ բնության պահպանությունը նույնպես հայրենասիրության դրսևորման վառ օրինակ է:

Ծառատունկ-ցերեկույթի պատվավոր հյուրերի կազմում էին Արցախյան վերջին պատերազմի մասնակից վիրավոր զինվորներ Տիգրան Մելիքյանը, Սուրեն Բիձյանը, Բորիս Սիմոնյանը, Մնացական Լալազարյանը, Վահե Մկրտչյանը, Գևորգ Մարգարյանը, Հայկ Հախվերդյանն ու Դավիթ Մուրադյանը: Տղաներին համախմբել է ոչ միայն անցած մարտական ուղին, այլ նաև «Լըրնինգ միշըն» (Ուսումնական առաքելություն) բարեգործական կազմակերպությունը, որի շրջանակում տղաները ձեռք են բերում նախընտրած մասնագիտական գիտելիքներ և դառնում հասարակության լիարժեք անդամ:

Միջոցառման ավարտին վիրավոր զինվորների, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի № 147, 136 և 85 դպրոցների աշակերտների համատեղ ջանքերով «Անկախության արահետ»-ը ավետաբեր զանգի ղողանջի ներքո համալրվել է ևս մեկ խորհրդանշական «Ծառ ապրողաց»-ով:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում