Ներքին 3 տարի առաջ - 13:26 07-11-2022

Աշնանային ծառատունկի շրջանակներում 451000 ծառ էր նախատեսվում տնկվել. Շրջակա միջավայրի նախարարություն

130 հեկտարի վրա անտառապատման աշխատանքների նպատակով կառավարությունը հատկացրել է 413 մլն դրամ: Այս մասին Oragir.News-ին հայտնեցին Շրջակա միջավայի նախարարության հասրակայնության հետ կապերի բաժնից, խոսելով համապետական ծառատունկին հատկացված գումարի չափից։

«Այդ օրը աշնանային ծառատունկի շրջանակներում 451000 ծառ էր նախատեսվում տնկվել, 130 հեկտարի վրա։ Բայց դա մի օրում չի տնկվել, դա այդ օրը մեկնարկել է և մի որոշ ժամանակ կշարունակվի տնկվել»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Շրջակա միջավայի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։

Հետաքրքրվեցինք, թե Հանրապետության, ո՞ր տարածքներում է իրականացվում ծառատունկը, նախարարությունից մեզ պատասխանեցին. «Համապետակա ծառատունկն իրականացվում է նոյեմբերի 5-ից Հայանտառ ՊՕԱԿ-ի գրեթե բոլոր տարածքներում։ Նախարարությունը հայտարարել է նաև իր գերատեսչություններին Վայոց Ձորի, Արագածոտնի, Սիսյանի, Արծվաբերդի և Թումանյանի անտառտնտեսության տարածքներում իրականացնել ծառատունք»։

Հարցին, թե ի՞նչ ծառատեսակներ են տնկվելու, պատասխանեցին. «Սոչի, կաղնի, թեղի, հացենի, խնձորենի և արջատխլի»։

Հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար ծառատունկ իրականացնել տարվա հենց այս եղանակին՝ Հակոբյանը հայտնեց. «Ծառատունկ իրականացվում է գարնանը և աշնանը, դա բոլոր տարիներին նույն ժամանակահատվածում իրականացվել է։ Անցած տարի էլ, օրինակ՝ նոյեմբերի 14-ին էր իրականացվում, այս տարի էլ նոյեմբերի 5-ին»։

Հարցին, թե այս ցուրտ եղանակային պայմանները չե՞ն խանգարում՝ նախարարությունից հայտնեցին, որ դա ուսումնասիրված է և ամեն տարի պարտադիր իրականացվում է։

Հետաքրքրվեցինք, նախորդ տարիների այս ժամանակահատվածում տնկված ծառերը ամբողջությամբ աճե՞լ են, նախարարությունից հայտնեցին, որ այդ հարցին չեն կարող պատասխանել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»