Արտաքին 2 տարի առաջ - 14:06 29-03-2024

Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ավագ հինգշաբթիի ծեսը կատարել է Հռոմի բանտի կանանց բաժնում։ Ինչպես հայտնում է Vatican News-ը՝ իրականացնելով Ոտնլվայի կարգը՝ նա լվացել է 12 բանտարկված կանանց ոտքերը։

Ծեսը կապված է աստվածաշնչյան այն դրվագի հետ, որում Հիսուս Քրիստոսը լվանում է իր աշակերտների ոտքերը: Պոնտիֆիկոսը, կատարելով կարգը՝ ցույց է տալիս, որ Հռոմի պապը ևս «ծառա» է:

Ինչպես նշվում է, առաջին անգամ ծեսին մասնակից են դարձել բացառապես կանայք։

Անվասայլակին նստած Պապը լվացել է բանտարկյալներից յուրաքանչյուրի ոտքերը, սրբիչով չորացրել է և համբուրել: Կանանցից մի քանիսը չեն կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել են։

«Մենք բոլորս ունենք փոքր, մեծ ձախողումներ, բայց Տերը միշտ գրկաբաց սպասում է մեզ, և նա երբեք չի հոգնում ներելուց», - ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան