Արտաքին 1 տարի առաջ - 16:02 07-10-2025

Հռոմի պապն իր առաջին արտասահմանյան ուղևորությունը կկատարի Թուրքիա և Լիբանան

Հռոմի պապ Լևոն 14-րդն իր պաշտոնավարումից հետո առաջին ուղևորությունը կկատարի Թուրքիա և Լիբանան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Vatican News-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի խոսնակ Մատեո Բրունիին։ Հռոմի պապը Թուրքիայում կլինի նոյեմբերի 27-ից 30-ը, այնուհետև մինչև դեկտեմբերի 2-ը կգտնվի Լիբանանում։

Բրունիի խոսքով՝ Լևոն 14-րդը Թուրքիա և Լիբանան է մեկնում այդ երկրների ղեկավարների և եկեղեցական իշխանությունների հրավերով։Խոսնակը նշել է, որ Թուրքիա կատարվող ուղևորությունը կներառի ուխտագնացություն դեպի Իզնիկ՝ Նիկեայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի կապակցությամբ։

Լիբանան ուղևորության մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»