Ներքին 5 տարի առաջ - 12:44 09-02-2021

ՀՌՈՄԻ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎՈՒՄ Է ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Կաթոլիկ աշխարհի հոգևոր քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հատուկ ուշադրությամբ է հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել է Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Խոսելով աշխարհի տարբեր կետերում քաղաքական իրադրության ու ի հայտ եկած անկայունության օջախների մասին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանին՝ ասելով. «Հատուկ ուշադրությամբ եմ հետևում իրադրությանը Հարավային Կովկասում, որտեղ շարունակվում են մի շարք հակամարտություններ, որոնցից մի քանիսը բռնկվեցին նախորդ տարի՝ խարխլելով ողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»:

Կաթոլիկ աշխարհի քահանայապետը հույս է հայտնել, որ 2021 թվականին ի վերջո կավարտվի հակամարտությունը Սիրիայում, կվերականգնվի ուղիղ երկխոսությունը իսրայելցիների ու պաղեստինցիների միջև, կվերականգնվի կայունությունը Լիբանանում և խաղաղությունը Լիբիայում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով