Արտաքին 4 տարի առաջ - 15:07 19-09-2022

Հռոմի Պապն Ադրբեջանին ու Հայաստանին երկխոսության ու խաղաղության կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա իր ուղերձի ընթացքում աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած մարտերի զոհերի համար՝ երկխոսության և խաղաղության կոչ անելով։ Այս մասին հայտնում է Vatican News-ը:

Նա նաև խնդրել է բոլորին շարունակել աղոթել Ուկրաինայի և աշխարհի բոլոր մասերի համար, որոնք պատերազմի մեջ են:

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր հոգևոր մտերմությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին կռիվների հետևանքով զոհերի ընտանիքներին: Նա կոչ է արել երկու կողմերին հարգել հրադադարը:
Հռոմի պապը խոսել է Սուրբ Պետրոսի մոտ հավաքված ուխտավորների հետ՝ ընդգծելով, որ խաղաղությունը հնարավոր է, երբ զենքերը լռեցվեն և սկսվի երկխոսությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով