Արտաքին 4 տարի առաջ - 16:27 01-05-2022

Հռոմի պապն ուկրաինական պատերազմը «մարդկության հետընթաց» է անվանել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր ցերեկային քարոզի ժամանակ ուկրաինական պատերազմն անվանել է «մարդկության սարսափելի հետընթաց», որի պատճառով նա «տառապում է և արտասվում»։ Նա բարբարոսություն է անվանել Մարիուպոլի ռմբակոծումն ու ավերումը և կոչ է արել մարդասիրական միջանցք բացել «Ազովստալում» գտնվողների համար:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը երեկ հաղորդել էր, որ «Ազովստալի» տարածքը լքել է 25 խաղաղ բնակիչ՝ 19 մեծահասակ և վեց երեխա։
Սա առաջին դեպքը չէ, երբ Հռոմի պապը բարձրաձայնում է ուկրաինական պատերազմի մասին։ Ապրիլի սկզբին Մալթա կատարած այցի ժամանակ նա ասել էր, որ Եվրոպայի արևելքից «եկել է պատերազմի խավարը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով