Ներքին 2 տարի առաջ - 14:47 28-03-2024

Գեղարքունիքում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծելու ու նրա հետ սեռական հարաբերություն ունենալու փորձի մեջ. shamshyan.com

Մարտի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի բնակիչը հաճախակի ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:

Նշված գյուղ են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ անչափահասի մայրը հայտնել է, որ մարտի 22-ին ժամը 16։00-ի սահմաններում ամուսինը իրենց տանը ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը, ձեռքերով 3 անգամ հարվածել է մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ մարտի 14-ին իրենց տանը փորձել է սեռական բնույթի հարաբերություն ունենալ իր դստեր հետ:

Ոստիկանները նույն օրը գյուղից հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխվել այդ տղամարդուն։

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղ ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քր. օր-ի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախաձեռնել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի