Ներքին 2 տարի առաջ - 19:37 29-08-2024

Սևանա լճում մոտորանավակով շրջված իրանցի կնոջը օգնության հասած տղամարդը փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 

Օգոստոսի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 34-ամյա Ռոուզբանանի Հ.-ն դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 15։00-ի սահմաններում Սևանի «Սիրիկի մոտ» կոչվող հանգստյան գոտում, ամուսնու՝ Ռահմանի Վ.-ի հետ վարձակալել են մոտորանավակ, որով լճում կողաշրջվել են, այնուհետև օգնության նպատակով իրենց է մոտեցել մեկ այլ մոտորանավակ և ինքը նստել է այդ մոտորանավակը, սակայն մետորանավակի վարորդը վարել է այլ ուղղությամբ, այնուհետև սկսել ձեռքերով կպնել իր սեռական օրգանին, ամուր բռնել է իրեն և ասել, որ պետք է սեռական հարաբերություններ ունենան, ինչին ի պատասխան ինքը հրաժարվել է, որից հետո ձեռքերով հարվածել են միմիանց, ապա մոտենալով ափին մոտորանավակից իջել և փախել է:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մոտորանավակը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Վարդկես Պ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք Վարդկես Պ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկբզնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով