Ներքին 4 տարի առաջ - 19:55 15-10-2022

Դատապարտյալը հայտնել է, որ մեկ այլ դատապարտյալ իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ․ shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվող դատապարտյալներից մեկի դիմումի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղ պահվող դատապարտյալը հայտնել է, որ հոկտեմբերի 6-ին մեկ այլ դատապարտյալ հիվանդասենյակում բռնել է իր ձեռքերը, իջեցրել շալվարը և իր կամքին հակառակ, սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն նաև կասկածներ, որ հնարավոր է՝ դատապարտյալը գույները խտացրել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի

դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի