Արտաքին 2 տարի առաջ - 18:08 25-03-2024

Բելգիայում բախումներ են տեղի ունեցել թուրքերի և քրդերի միջև

Բելգիայի Լյովեն քաղաքի թաղամասերից մեկում բախումներ են տեղի ունեցել քրդական ու թուրքական համայնքների միջև։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Քրդական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ մի խումբ քրդեր որոշել էին նշել մահմեդական Նովրուզի տոնակատարությունները թաղամասի փողոցներում, սակայն մի խումբ թուրք ազգայնականներ դիմել են սադրանքի և խոչնդոտել տոնակատարությունը՝ կազմակերպելով բողոքի ակցիա։

Բախումների հետևանքով մի խումբ քրդեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվադանոցներ, տուժածներ կան նաև թուրքական կողմում։ Ընդհանուր առմամբ վիրավորվել է վեց մարդ, որից մեկը ծանր վիճակում է։

Քրդական աղբյուրների տեղեկություններով՝ թուրքերը փորձել էին հրկիզել քրդերի տներից մեկը։ Քրդական կողմը, որպես պատասխան քայլ, ծածանել է Թուրքիայում ցմահ ազատարկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը։

Ի պատասխան դրան՝ թուրք մի խումբ ազգայնականներ ցույց են տվել թուրքական ծայրահեղական ​​«Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը: Ոստիկանությանը հաջողվել է ցրել կողմերին՝ օգտագործելով արցունքաբեր գազ։

Սպասվում է, որ մի շարք քրդական կառույցներ տեղի ունեցածի կապակցությամբ բողոքի ակցիաներ կիրականացնեն եվրոպական մի շարք երկրներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան