Արտաքին 3 տարի առաջ - 19:00 30-05-2023

Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահների և սերբ ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, կան վիրավորներ

Նախօրեին Կոսովոյի Զվեչան և Լեպոսավիչ բնակավայրերի տարածքում վարչական շենքերը պաշտպանող ՆԱՏՕ-ի խաղաղապահների և տեղացի սերբերի միջև զինված բախումներ են տեղի ունեցել։ Ինչպես փոխանցում է բրիտական Reuters լրատվական գործակալությունը, Լեպոսավիչում սերբերը փորձել են ներխուժել տեղական վարչակազմի շենք և արցունքաբեր գազով պայթուցիկներ ու ձայնային նռնակներ են նետել այն պաշտպանող ՆԱՏՕ-ի զինծառայողների վրա:

Հաղորդվում է, որ Զվեչանում էլ Կոսովոյի ալբանացիներից կազմված ոստիկանների ջոկատն է արցունքաբեր գազով հետ մղել փշալարով պատված տեղի քաղաքապետարանի վրա հարձակված սերբերին: Զվեչանում էլ Կոսովոյի ալբանացիներից կազմված ոստիկանների ջոկատն է արցունքաբեր գազով հետ մղել փշալարով պատված տեղի քաղաքապետարանի վրա հարձակված սերբերին:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Զվեչանում սերբերը ՆԱՏՕ-ի զրահամեքենաների վրա ներկով գրել են Z տառը, որը համարվում է Ուկրաինայում պատերազմ մղող ռուսների խորհրդանիշը։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը բանակի բարձր պատրաստության հրահանգ է արձակել և հրամայել է սերբական ստորաբաժանումներին շարժվել դեպի Կոսովոյի հետ սահման։ Վուչիչը Կոսովոյի իշխանության քայլերը երկրամասում ապրող սերբերի դեմ Սերբիայի ու ՆԱՏՕ-ի միջև պատերազմ հրահրելու փորձ է անվանել։

Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է ինչ Կոսովոյում լարված իրավիճակ է տիրում, որի պատճառը ՏԻՄ ընտրություններում ալբանացի թեկնածուների հաղթանակն է։

Նշվում է, որ Կոսովոյում բախումների ժամանակ վիրավորվել է ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային ուժերի ավելի քան 40 ներկայացուցիչ՝ հիմնականում հունգարացի և իտալացի զինծառայողներ, բացի այդ հայտնի է դարձել նաև երկու մոլդովացի խաղաղապահի վիրավորման մասին:

Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին այս համատեքստում հայտարարել է, որ իտալացիներից երեքի վիճակը ծանր է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մոլդովայի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, և մոլդովական զորախմբի բոլոր խաղաղապահները վերադարձել են մշտական տեղակայման վայրեր:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն էլ Արևմուտքի երկրներին կոչ է արել հետ կանչել Կոսովոյի հյուսիսային մունիցիպալիտետների ալբանացի քաղաքապետներին և հետ քաշել ոստիկանական հատուկ ջոկատայիններին:

Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Կոսովոյի սերբերը արգելափակում են մունիցիպալ շենքերը՝ թույլ չտալով նորընտիր ղեկավարների մուտքն այնտեղ: Կոսովոյի ոստիկանությունն ուժային միջոցներ է կիրառում ցուցարարներին ցրելու համար:

Հիշեցնենք, որ Կոսովոյում բնակիչների 90 տոկոսն ազգությամբ ալբանացիներ են, սակայն հյուսիսային հատվածում մեծամասնությունը սերբեր են: Նրանք չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը և իրենց մայրաքաղաքը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադն են համարում: Սերբերը հրաժարվել են ապրիլին մասնակցել տեղական իշխանության մարմինների ընտրություններին, ինչի հետևանքով իշխանությունը հիմնականում սերբերով բնակեցված Կոսովոյի հյուսիսային շրջանի ավաններում անցել է ալբանացիներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող