Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:35 09-04-2025

Բախումներ՝ ցուցարարների և հարգանքի տուրք մատուցող քաղաքացիների միջև․ Թբիլիսիում իրավիճակը լարված է

Այսօր Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում՝ ապրիլի 9-ի հուշարձանի մոտ, լարված իրավիճակ է ստեղծվել։ Տեղում հավաքվել են ցուցարարներ և վանկարկումներով դիմավորել, ապա թույլ չեն տվել կառավարության ներկայացուցիչներին հարգանքի տուրք մատուցել ևծաղիկներ խոնարհել հուշարձանին։ Նաև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և այն քաղաքացիների միջև, ովքեր ցանկանում էին հարգանքի տուրք մատուցել ապրիլի 9-ին զոհված հերոսների հիշատակին։

Բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել նաև Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտոր Դավիթ Գուրգենიძին մոտենալ հուշարձանին։

Հիշեցնենք, որ աապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 36 տարի։ 1989 թվականի ապրիլի 9-ի լուսաբացին ԽՍՀՄ զինված ուժերի ստորաբաժանումները ցրեցին խաղաղ ցույցը Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ինչի արդյունքում զոհվել է 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել են անհայտ տեսակի գազով։

Որոշ ժամանակ անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի պետական անկախության վերականգնումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան