Արտաքին 1 տարի առաջ - 17:59 16-11-2024

Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև

Ոստիկանությունը Թբիլիսիում բերման է ենթարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցի 3 մասնակցի։ Այս մասին հաստատել են Վրաստանի ՆԳՆ-ում, գրում են վրացական լրատվամիջոցները։

Տեղեկացվել է, որ բերման ենթարկվածների մեջ մեկը Formula ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիրներից ռեժիսոր Գեորգի Լիպոնավան է։

Մի քանի հարյուր մարդ փակել է ճանապարհը Ագմաշենեբելու ծառուղում Վրաստանի ԿԸՀ-ի կողմից խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո։

Ցուցարարները երթ են սկսել։ Ոստիկանությունը պահանջել է, որ նրանք ազատեն ճանապարհի մի մասը։ Ցուցարարների եւ ուժայինների միջեւ մի քանի անգամ բախումներ են տեղի ունեցել։ Մի քանի մարդ տեղեկացրել է, որ վնասվածքներ է ստացել։ Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել։

Ցուցարարները դժգոհել են ՆԳՆ կոշտ գործողություններից։ Նրանց կարծիքով՝ նրանք այդպիսի ցուցում են ստացել ղեկավարությունից։ Այսօր ավելի վաղ ԿԸՀ գրասենյակի մոտ լրագրողները նկատել են Վրաստանի հատուկ ծառայությունների ղեկավար Զվիադ Խարազիշվիլուն։ Նա ԱՄՆ պատժամիջոցների տակ է խաղաղ ցույցերի բռնի ճնշումների պատճառով։

Ներկայում Ագմաշենեբելու ծառուղում ցուցարարների համեմատաբար ոչ մեծ խումբ է մնում։ Մեքենաների երթեւեկությունն իրականացվում է սովորական ռեժիմով։

Վրաստանի ընդդիմությունը ազդարարել է բողոքի հաջորդ ակցիայի մասին՝ վաղը ժամը 19.00-ին խորհրդարանի շենքի մոտ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով