Մամուլ 2 տարի առաջ - 08:10 23-03-2024

Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի ծրագիրն օրակարգից դուրս չի եկել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

Չնայած Հայաստանից տարածքային զիջումների հարցերը հետին պլան են մղել Սահմանադրությունը փոխելու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, որը նույնպես պարտադրվում էր Ադրբեջանի եւ Արեւմուտքի կողմից, սակայն այն դուրս չի եկել օրակարգից, քանի որ միայն նոր սահմանադրության մեջ համապատասխան դրույթներ ամրագրելու միջոցով կարող է Հայաստանը դուրս մղել ռուսներին ՀՀ-ից։

Խոսքը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին է, որը գործում է 1995 թվականի միջպետական համաձայնագրով։ 2010-ին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, եւ բազայի տեղակայման ժամկետը երկարացվել է մինչեւ 2044 թվականը: Ընդ որում՝ պայմանագրում չկա որեւէ դրույթ, որը հնարավորություն կտա այն լուծելու: Դա հնարավոր կլինի միայն նոր սահմանադրությամբ` ամրագրելով, որ Հայաստանը չեզոք երկիր է իրեն հռչակում, եւ նրա տարածքում չի կարող այլ պետության զինված ներկայություն լինել։

Հիշեցնենք․ 2010 թ. օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց N5 արձանագրությունը՝ 1995թ. հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին: Բացի այդ, արձանագրության համաձայն, ընդլայնվում էր ռազմակայանի աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվության ոլորտը:

Եթե մինչ այդ գործառույթները սահմանափակվում էին նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմանները հսկելով, ապա արձանագրության ստորագրումից հետո այդ սահմանափակումը հանվեց: Ռուսական կողմը Հայաստանի ռազմական անվտանգությունը համատեղ ապահովելու եւ հայկական զինուժն արդիական զինատեսակներով սպառազինելու պարտավորություն ստանձնեց:102-րդ ռազմակայանում, ընդհանուր առմամբ, ծառայում է շուրջ 5 հազար զինվորական:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով