Ներքին 3 տարի առաջ - 19:25 27-04-2023

Արցախի Սահմանադրությունը փոխելու մասին խոսելը խելացնորություն է և լկտիություն

Արցախի խորհրդարանը հավանություն է տվել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ կառավարման կիսանախագահական մոդելի անցնելու առաջարկին։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն ասաց, որ 1991 թ-ից, երբ պաշտոնական Երևանը, ի դեմս ՀՀ առաջին նախագահի, խախտելով Անկախության հռչակագիրը, հակասահմանադրաբար պարտադրել է Արցախին ստանձնել անկախ պետության թատրոն կատարելու հրամանը, այդ պահից ի վեր Արցախի ներքաղաքական կյանքում Արցախի պետական կառուցվածքը գնալով ավելի ու ավելի անհեթեթ և անիմաստ է դառնում, քանիզի ի սկզբանե արտացոլում է ի վերջո մահաբեր դարձած՝ Հայաստանից Արցախը օտարելու օրակարգը։

Նա նշեց, որ ի սկզբանե Արցախում նպատակ էլ չկար ընդունելու Սահմանադրություն, որովհետև գոնե 1990-ականների վերջին ու 2000-ականների սկզբներին նպատակ կար, որ ի վերջո պետք է կայանար միացումը։ Դրա համար Արցախի առանձին Սահմանադրությունը չպետք է ստվերեր հակահայկական երազանքը՝ միացյալ մեկ պետության ունենալու։

«2005 թ-ին Արկադի Ղուկասյանն է, որ առաջին անգամ, սկսել է Սահմանդրություն ընդունելու գործընթացը, որովհետև ցանկություն ուներ իշխելու երրորդ ժամկետով։ Այնուհետև, Բակո Սահակյանը փոփոխել է Սահմանադրությունը, որպեսզի 10 տարվա փոխարեն իշխի 13 տարի։ Այսինքն, Արցախում սահմանադրական փոփոխությունները, պետական կառավարման փոփոխությունները հիմնականում կապված են եղել այդ պահին քաղաքական ղեկավարի՝ իր կյանքը և պաշտոնավարումը կամ իր շահերը սպսարկելու միակ անձնակենտրոն շահի հետ և որևէ առնչություն չունեցող նպատակադրմամբ»։

Նրա դիտարկմամբ՝ 2020 թ-ից հետո խոսել հերթական անգամ Սահմանադրական փոփոխությունների մասին, պարզապետ կտարյալ, աննկարագրելի, անմնացորդ, ողբալի խելացնորության և միաժամանակ անբարո լկտիության խորհրդանիշ է, որովհետև, այսօր պետք է առհասարակ մոռանալ, թե ինչպիսի անիմաստ և որևէ հարց չլուծող պետական կարգ կա Արցախում, այլ պետք է մտածվեն այն քայլերը, որոնք առնվազն ֆիզիկապես նպատակ ունենան՝ փրկելու շրջափակման մեջ գտնվող արցախցիների կյանքը և լուծելու թերևս օջախային ինքնապաշտպանության հարցը։ Այս ֆոնին, երբ Արցախի վրա մեծագույն և գրեթե անխուսափելիորեն կախվել է հայաթափության, մինչև իսկ մասնակի ցեղասպանության, 100-ավոր կամ 1000-ավոր արցախցիների ադրբեջանական իշխանությունների կողմից մաքսակետում և այլուր ձերբակալության, Բաքու տանելու, այնտեղ կեղծ դատավարություններ կազմակերպելու վտանգը, զբաղվել նման հարցերով առնվազն լկտիագույն անբարոյականություն և միաժամանակ մեր համընդհանուր հասարակության ծայրահեղ հիվանդ լինելու բացահայտ ապացույցն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով