Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:15 06-06-2024

ՀՀ իշխանությունը հաստատում է ադրբեջանական պահանջն ու իր մտադրությունը` փոխելու ՀՀ Սահմանադրությունը

Օրեր առաջ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Սրանով Միրզոյանը մի կողմից հաստատեց քաղաքական դաշտում երկար ժամանակ շրջանառվող այն համոզմունքը, որ իշխանությունը ՀՀ Սահմանադրությունը ցանկանում է փոոխել Ադրբեջանի պահանջով, սակայն զուգահեռ դաշտ նետեց մի մոտեցում, որ ՀՀ-ն էլ նույնաբովանդակ պահանջներ ունի Ադրբեջանից:

Բաքվից արձագանքը չուշացավ և Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանելով հայտարարությունը նշեց, որ «ՀՀ Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերը տարածքային պահանջներ են պարունակում հարևան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի Սահմանադրությունը և այլ օրենսդրական ակտեր տարածքային պահանջներ չեն պարունակում հարևան պետությունների և Հայաստանի նկատմամբ, հետևաբար, այս հարցում զուգահեռներ անցկացնելու փորձերն անընդունելի են»:

Հիմա ինչ ունենք: Մի կողմից` ՀՀ իշխանության պարզաբանումը, որի նկատմամբ որևէ վստահություն մեր քաղաքացին չունի, մյուս կողմից` թշնամական երկրի արձագանք առ այն, որ ՀՀ պաշտոնյայի հայտարարությունը չի համապատասխանում իրականության (թշնամու խոսքն էլ «հալած յուղի պես» ընդունելի չէ):

Այն, որ ՀՀ իշխանությունը հաստատում է ադրբեջանական պահանջն ու իր մտադրությունը` փոխելու ՀՀ Սահմանադրությունը, արդեն փաստ է, իսկ թե արդյո՞ք Ադրբեջանը կգնա հայելային սահմանադրական փոփոխությունների, այս առումով փաստական որևէ գործընթաց նկատելի չէ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով