Ներքին 2 տարի առաջ - 14:04 17-03-2024

Ես գիտեմ, թե ինչ անել աղբի հետ. Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզների համար կրթական նախագիծ է նախաձեռնել

Երևանի համար 60 մանկապարտեզի փոքրիկնրը «Ես գիտեմ, թե ինչ անել աղբի հետ» կրթական նախագծի շրջանակներում սովորում են տեսակավորել թափոնը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Եվրոպական միության և Երևանի քաղաքապետարանի կողմից համաֆինանսավորվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրը միտված է վաղ տարիքից թափոնի տեսակները ճանաչելուն, տարածման կանխարգելմանը, պատշաճ կառավարմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի կայունությանը:

Ըստ աղբյուրի՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած այս ծրագիրը կիրականացվի համայնքի բոլոր նախակրթական հաստատություններում: Թափոնի տարանջատման, վերամշակման և վտանգավոր թափոնների ծրագրի թիրախային խմբերն են 4 և ավելի բարձր տարիքի երեխաները: Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս երեխաներին սովորել խաղերի միջոցով:

Նշվում է, որ թափոնին երկրորդ կյանք տալը լուծում է ևս մեկ կարևոր խնդիր. նախագիծն ունի բնապահպանական կարևոր նշանակություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան