Մամուլ 4 տարի առաջ - 08:30 26-03-2022

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է օրենքի փոփոխության նախագիծ․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Մարտի 15-ից ուժի մեջ մտած հակածխախոտային օրենքի համաձայն՝ ծխելն արգելվել է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում, եւ դա լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել տնտեսվարողներին։ Առողջապահության նախարարության առաջարկած օրենքի պատճառով փակվել են նաեւ սիգար-բարերն ու նարգիլե-ակումբները, քանի որ այստեղ եւս արգելված է ծխելը։ Արսեն Թորոսյան-Անահիտ Ավանեսյան զույգի ավանտյուրան մեծ թվով մարդկանց բիզնեսին է վնասել։

Բացօթյա սրճարանների խնդիրներն ավելի են սրվելու եղանակները տաքանալուն պես։ Այս նպատակով ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս պատգամավոր Արթուր Ղազինյանի, նախաձեռնել է օրենքի փոփոխություն, որով առաջարկում է հանել ծխելու արգելքը սիգար-բարերից ու նարգիլե-ակումբներից, որպեսզի տնտեսության այս ճյուղն իսպառ չվերանա, եւ բյուջեն չզրկվի ահռելի եկամուտներից, որոնք ստանում էր։ Արթուր Ղազինյանը մեզ ասաց, որ նախագիծը կազմել են, բայց դեռ չի դրվել շրջանառության մեջ, հնարավոր է՝ տնտեսական հանձնաժողովով լսումներ անցկացվեն այս թեմայով, որպեսզի շահագրգիռ կողմերի հետ ավելի հստակեցնեն օրենքի բովանդակությունն ու նոր դնեն շրջանառության մեջ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան