Ներքին 2 տարի առաջ - 00:01 23-02-2024

Մյուս երկրները հաշվում են իրենց կրթական կորուստը, մենք՝ կրթական առաջընթացը․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացնում է, որ այսօր ներկայացվել են հանրակրթության պետական չափորոշչի՝ Տավուշի մարզում փորձարկման արտաքին գնահատման արդյունքները։

«Շատ կարճ նշեմ հիմնական արդյունքը։ Մեր երեխաները շուրջ 12 տարի գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից: Կրթական արդյունքը, որը տալիս էինք մեր երեխաներին, 2015-ի ուսումնասիրությունների համաձայն, համարժեք էր շուրջ 8 տարվա: Այս տարբերությունը ցույց է տալիս դպրոցում անցկացված ամեն օրը, որի ընթացքում մեր երեխաները ոչինչ չեն սովորում։

Հանրակրթության չափորոշչի բարեփոխման արդյունքում կրթական արդյունքը կամ կրթության որակն ավելացել է առնվազն վեց ամսով։ Սա ահռելի արդյունք է, երբ համեմատում ես այլ երկրներում չափորոշչի փոփոխության արդյունքների հետ և մեր գործընկերների վկայությամբ, կարող է աշխարհում ներկայացվել՝ իբրև հաջողված փորձ։

Այս արդյունքի մասին խոսում ենք մի պայմանում, երբ ամբողջ աշխարհը քննարկում է, թե համավարակի հետևանքով յուրաքանչյուր երկիր դպրոցական համակարգում քանի ամսվա կամ նույնիսկ տարվա կորուստ է ունեցել։ Մյուս երկրները հաշվում են իրենց կրթական կորուստը, մենք՝ կրթական առաջընթացը։

Այս արդյունքի մասին խոսում ենք մի պայմանում, երբ չափորոշչի փոփոխությունը և ներդրումն ուղեկցվել են ամենասուր հանրային կասկածամտությամբ ու քննադատությամբ։ Այս արդյունքը դժվար գործընթացի մեկնարկն է միայն, առջևում՝ չափորոշչի հետագա շարունակական ներդրումն է բոլոր դպրոցներում։ Միավորենք ջանքերը, սիրելի ուսուցիչներ, տնօրեններ, սովորողներ, անենք ավելին»,- գրել է նախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան