Մամուլ 2 տարի առաջ - 08:13 09-03-2024

Հանդիպումից առաջ հավաքել են հեռախոսները․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի կողմից ՔՊ-ի հանդեպ անվստահությունը չի հաղթահարվում` եթե չասենք գնալով խորանում է: Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումներից առաջ հավաքում են ՔՊ-ական պատգամավորների հեռախոսները, քննարկման դահլիճում խլացուցիչներ են աշխատում: Այդպես են արել նաեւ նախօրեին` երբ Փաշինյանը երեկոյան ժամը 18:00-ից, չորս ժամանոց փակ հանդիպում է ունեցել իշխանական ֆրակցիայի հետ։

Չնայած աշխատանքային օրվա ավարտից հետո խորհրդարանի շենքում միայն ՔՊ-ականներն են եղել եւ լրագրողները, սակայն Փաշինյանին պաշտպանող ՊՊԾ գունդը կրկին գրոհել է խորհրդարանը` տասնյակ աշխատակիցներ Փաշինյանի այցից ժամեր առաջ եկել են խորհրդարան, ստուգել տեղանքը։ Ի դեպ, ՔՊ-ականները չնայած վիրավորված են իրենց նկատմամբ վերաբերմունքից եւ այդ մասին խոսում են մասնավոր զրույցներում, սակայն որեւէ մեկը չի հանդգնել այդ հարցը բարձրացնել, որ ժամեր շարունակ զրկված են մնացել արտաքին կապից»։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան