Արտաքին 5 տարի առաջ - 20:34 24-09-2021

Ֆրանսիայի կառավարության հինգ անդամների հեռախոսները գաղտնալսել են Pegasus ծրագրով

Ֆրանսիայի կառավարության առնվազն հինգ անդամիների բջջային հեռախոսներում Pegasus լրտեսական ծրագրային ապահովման հետքեր են հայտնաբերվել: Այս մասին հաղորդել է The Guardian-ը՝ Mediapart նախագծին հղումով:

Պաշտոնյաների հնարավոր գաղտնալսման մասին հայտարարությունն արվել է երկու ամիս անց այն բանից հետո, երբ Pegasus-ը պարզել է, որ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսահամարները հայտնաբերվել են հրապարակված տվյալների բազայում:

Այժմ ոչ մի արժանահավատ ապացույց չկա, որ ֆրանսիացի հինգ պաշտոնյաների հեռախոսները հաջողվել է կոտրել: Ենթադրաբար, խոսքը կրթության, գյուղատնտեսության, բնակարանաշինության, արտերկրյա տարածքների և տարածքային զարգացման նախարարների մասին է:

Ըստ նախնական տվյալների, քաղծառայողների սարքերը կոտրվել են այն ժամանակ, երբ նրանցից ոչ բոլորն էին պաշտոնավարում: Միաժամանակ հաջողվել է նաև Ելիսեյան պալատում գաղտնալսել Մակրոնի դիվանագիտական ​​խորհրդականներից մեկի հեռախոսը:

Ելիսեյան պալատը դեռ չի մեկնաբանել նախարարների հեռախոսների ենթադրյալ կոտրման մասին հաղորդագրությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով