Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:53 27-02-2024

2023-ին արցախցի երեխայի ոտքերը կտրել, փայտ էին տեղադրել, անարգել էին կանանց, հերթը ՀՀ-ինն է

Հարգելի հայրենակիցներ, գիտեմ՝ ինչի ասես, որ չեք դիմացել էս նիկոլական դժոխքի 6 տարիների ընթացքում, ստիպված եք եղել պայքարել ոչ միայն դրսի թշնամու, այլ նաև ներսի թշնամիների դեմ։ Այս մասին ԱԺ հայտարարություններին ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Շանս չեն ուզում թողնել ապրելու, այնպես, ինչպես շանս չթողեցին՝ ապրելու 5000 հայերի, այնպես, ինչպես շանս չթողեցին՝ ապրելու Արցախին, այնպես, ինչպես շանս չեն թողնում՝ ապրելու Բաքվի բանտում տանջամահ արվող հայերին։ Հիմա եկել են ձեր հետևից, հարգելի հայրենակիցներ, ասում են, որ Հայաստանին էլ պետք է շանս չթողնել, որպեսզի ապրի։ Եվ անգամ ինքնապաշտպանական կրակոցի համար Հայաստանի անվտանգային և պաշտպանական գերատեսչությունները զավթածները մեղադրում, պիտակավորում են մեր երկրի զինվորին, պաշտպանին։ Իսկ նիկոլական իրավապահ համակարգն էլ անմիջապես արագ քրեական գործ է հարուցում, որպեսզի հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի ինքնապաշտպանվելու համար կրակել թուրքի վրա։ Չէ՞ որ, իրենք բանաձևը տվել են արդեն՝ կիրթ ու կառուցողական թուրքի վրա կրակել չի կարելի։ Նույնիսկ, եթե պիտի մորթվենք, ապա պետք է մորթվենք լուռ, որովհետև մարդ ես, կարող է աշխարհի կամ տարածաշրջանի երկրներին անհանգստացնեն մորթվող հայերի աղիողորմ ձայները»,- ասաց նա՝ ընդհծելով, որ 2023-ին արցախցի երեխայի ոտքերը կտրել, փայտ էին տեղադրել, անարգել էին կանանց, հերթը ՀՀ-ինն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան