Ներքին 4 տարի առաջ - 16:45 19-09-2022

«Դիլիջան ազգային պարկ»-ում փայտ հավաքելիս կոճղը դիպել է 68-ամյա տղամարդու գլխին․ նա մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում, գրում է Ժամը 14։20-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գոշ լճի մոտ քաղաքացու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ազատյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններին Տավուշի մարզի բնակիչ՝ 15-ամյա տղան հայտնել է, որ նույն օրը, ժամը 14։10-ի սահմաններում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Գոշ» տեղամասի 4-րդ պահաբաժնի՝ Գոշի լճի հարակից տարածքում փայտ հավաքելու ժամանակ փայտի կոճղը գլորվել և դիպել էի իր հետ այնտեղ գտնվող Տավուշի մարզի բնակիչ՝ 68-ամյա Ռոբերտ Զ-ի գլխին։ Տղան հայտնել է նաև, որ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ռոբերտ Զ-ն, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած երեխան մահացածի թոռնիկն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան