Ներքին 2 տարի առաջ - 18:55 26-02-2024

Զելենսկի-Փաշինյան քաղաքական երկվորյակները «դամոկլյան սուր» են իրեց ժողովուրդների համար․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Զելենսկի-Փաշինյան քաղաքական երկվորյակները «դամոկլյան սուր» են իրեց ժողովուրդների համար։

Երկուսն էլ դրախտ ու խաղաղություն էին խոստանում։ Մեկը հայտարարեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ մյուսը՝ Ղրիմն Ուկրաինա է եւ վերջ։ Երկուսն էլ ստացան պատերազմ։ Երկուսն էլ հնարավորություն ունեին խուսափել պատերազմից։ Մեկն ուլտիմատում ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իսկ մյուսը՝ հրաժարվում էր կատարել Մինսկի պայմանավորվածությունները։

Մեկը 2020-ի հոկտեմբերի 19-ին մերժեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկը,իսկ մյուսը՝ փաստացի պատերազմը դադարեցնելու պայմանավորվածությունը։ Երկուսն էլ դա արեցին հավաքական Արեւմուտքի դրդմամբ։ Առաջինի դեպքում մենք կորցրեցինք Արցախը, իսկ թշնամին էլ օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի մի քանի հարյուր քառ.կմ։

Երկրորդի դեպքում տարածքային կորուստներն ակնհայտ են /Մարիուպոլ, Մելիտոպոլ, Ավդեեւկա, Դոնբասի մեծ մաս/, իսկ դրական բեկում գրեթե հնարավոր չէ ակնկալել։ Երկուսի դեպքում էլ գործ ունենք «ինքնիշխանական» կոչերով քողարկված պետության գրեթե ոչնչացման հետ։ Երկուսն էլ ատում են Ռուսաստանը, բայց շատ են սիրում Թուրքիան ու Արեւմուտքը։ Երկուսն էլ դեռ չեն «կշտացել» հող հանձնելու ու զոհեր տալու անառողջ մոլուցքից։ Երկուսն էլ «դամոկլյան սուր» են իրենց ժողովուրդների համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով