Արտաքին 5 տարի առաջ - 13:54 21-09-2021

107-ամյա ճապոնուհիները ճանաչվել են աշխարհի ամենատարեց երկվորյակները

Ճապոնիայում բնակվող երկու 107-ամյա քույրերը ճանաչվել են աշխարհի ամենատարեց երկվորյակները: Այս մասին հաղորդվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում:

Կոմե Կոդաման և Ումենո Սումիյաման ծնվել են 1913թ.-ի նոյեմբերի 5-ին ճապոնական Կագավա պրեֆեկտուրայի Սեդո կղզում: Նրանց ընտանիքում 13 երեխա է եղել: Քույրերը դեռ երիտասարդ տարիքից սկսել են առանձին ապրել, բայց պահպանել են կապն ընտանիքի հետ:

Կանայք երկու համաշխարհային պատերազմ են տեսել: Նրանք միմյանց հանդիպել են հիմնականում իրենց ընտանիքի անդամների հուղարկավորության և հարսանիքների ժամանակ: Երբ քույրերն արդեն մոտ 70 տարեկան էին, մի քանի անգամ միասին ճանապարհորդել են բուդդայական ուխտագնացություն կատարելու համար:

Նրանք այժմ տարբեր ծերանոցներում են: Կոդաման և Սումիյաման արդեն վկայականներ են ստացել, որոնք հաստատում են, որ նրանք ամենատարեց կին-երկվորյակներն են և պատմության մեջ ամենատարեց միաբջիջ երկվորյակները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան