Արտաքին 5 տարի առաջ - 22:36 20-09-2021

Քութայիսիում նորածին երկվորյակները մահացել են կորոնավիրուսից

Քութաիսիում՝ «Բոմոնդ» տեղական կլինիկայում, կորոնավիրուսով վարակված երկվորյակները, որոնք ծնվել էին մեկ ամիս առաջ և վերակենդանացման բաժանմունքում էին, մահացել են։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: Երկվորյակները ծնվել են օգոստոսի 19-ին՝ հղիության 28-րդ շաբաթում, և երկուսն էլ ունեցել են կորոնավիրուս և դրանով պայմանավորված թոքաբորբ:

«Ծնվելուց անմիջապես հետո երկվորյակները միացված էին սարքին: Նրանք ունեին Istress համախտանիշ, և նրանց վիճակը վատթարացավ ժամանակի ընթացքում: Մեր բժիշկները շուրջօրյա պայքարեցին նրանց կյանքի համար, և նրանք չզրկվեցին ուշադրությունից։ Չնայած դրան՝ մենք ստացանք այդպիսի տխուր արդյունք»,- լրագրողների հետ զրույցում ասել է նորածինների վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Մարինա Բարատաշվիլին:

Երկվորյակների մայրը մահացել էր կորոնավիրուսից սեպտեմբերի 1-ին: Կինը 47 տարեկան էր, վերջին տարիներին նա փորձում էր հղիանալ, բայց երբ դա հաջողվել է, նա վարակվել է կորոնավիրուսով: Կեսարյան հատումից հետո նրա վիճակը սկզբում կայուն էր, բայց հետո կտրուկ վատթարացել է: Ծանր վիճակում կինը Քութայիսից տեղափոխվել է Թբիլիսիի կլինիկա, սակայն բժիշկներին չի հաջողվել նրան փրկել:

Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակված 13 հղի է մահացել: Վրացի համաճարակաբանները պարբերաբար հղիներին հորդորում են պատվաստվել: Նրանք հիշեցնում են, որ հղիների մոտ կորոնավիրուսով վարակվելու վտանգը շատ ավելի մեծ է:

Թբիլիսիի ամենամեծ գինեկոլոգիական կլինիկաներից մեկի գլխավոր տնօրեն, գինեկոլոգ Դավիթ Գագուան ընդգծել է, որ Վրաստանում առկա Pfizer դեղամիջոցով հնարավոր է պատվաստել ցանկացած եռամսյակում, դրա համար հակացուցումներ չկան: Նրա խոսքով՝ հնարավոր է նաև լակտացիայի ընթացքում պատվաստվել․ կրծքով կերակրման ընդհատում չի պահանջվում: Բացի այդ, պատվաստանյութը հակացուցված չէ հղիություն պլանավորող կանանց համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան