Ներքին 2 տարի առաջ - 23:00 24-02-2024

Երազումս տեսնում եմ, որ տղես կանչում ա, որ ինքը ողջ ա. իմ տղային փակ դագաղով են տվել ինձ, գուցե տեսած լինեի, հավատայի, որ ողջ չէ. բռնի տեղահանված

Արցախցի 52-ամյա Նվարդ Մատթևոսյանը Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղից է բռնի տեղահանվել։ Սեպտեմբերի 19-ի պատերազմը ոչ միայն արցախցի կնոջը զրկել է իր հայրենիքից, այլ նաև միակ որդուց։ Որդին 32-ամյա Գագիկ Մատթևոսյանը 2021թվականից Արցախի ՊԲ զորքերում էր ծառայում։Զոհվել է սեպտեմբերի 19-ին։ Տիկին Նվարդը մի կերպ թաքցնելով հուզմունքը ասում է`չեմ հավատում, որ որդիս զոհվել է, անընդհատ երազիս գալիս է ու ձայնում, որ ինքը ողջ է։

«Միշտ երազումս տեսնում եմ, ինքը ինձ միշտ կանչում ա, որ ինքը ողջ ա։ Իմ տղային փակ դագաղով են տվել ինձ, գուցե տեսած լինեի հավատայի, որ ողջ չէ։ Շատ դժվար է, մինչև էսօր ես չեմ կարող հավատալ դրան»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախցի կինը։

Տիկին Նվարդի 32-ամյա որդու մարմինը ամփոփված է Եռաբլուր պանթեոնում, որդեկորույս մայրն ասում է`հիմա մխիթարությունս այն է, որ գոնե ամիսը մեկ գնում եմ տղայիս շիրիմին։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով