Ներքին 6 ամիս առաջ - 17:16 08-04-2026

Անունը երազումս եմ տեսել. բլոգեր Օվսիկը հայտնել է ապագա որդու անունը

Հայտնի և սիրված բլոգեր Օվսիկը իր հետևորդների հետ կիսվել է անձնական և հուզիչ նորությամբ։

Նա հրապարակել է գեղեցիկ հոլովակ՝ հայտնելով, որ ինքն ու ամուսինը շուտով որդի են ունենալու։

Սակայն ամենազարմանալին փոքրիկի անվան ընտրության պատմությունն է։ Օվսիկը պատմել է, որ դեռևս հղիության վաղ շրջանում տեսել է մի խորհրդավոր երազ, որն էլ դարձել է վճռորոշ։

Ըստ բլոգերի՝ երազն այնքան իրական է եղել, որ կարծես կանխատեսել է փոքրիկի հետ կապված կարևոր մանրամասներ։

«Հենց այդ երազի հիման վրա էլ որոշեցինք երեխայի անունը՝ Արեն»,- նշել է նա։

Օվսիկը խոստովանել է, որ այս դեպքն ամբողջությամբ փոխել է իր վերաբերմունքը երազների նկատմամբ։ Եթե նախկինում նա թերահավատորեն էր մոտենում նման երևույթներին, ապա այժմ սկսել է հավատալ երազների մարգարեական և իրական լինելուն։

Հետևորդները շտապել են շնորհավորել զույգին՝ մաղթելով թեթև հղիություն և բարի գալուստ փոքրիկ Արենին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան