Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:10 08-05-2025

Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Մաշտոցի պողոտայում քաղաքապետարանի ներկայացուցիչները հերթական անգամ առգրավել են փողոցային առևտրով զբաղվողների ապրանքը։

Առևտրականներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ իրենց մի քանի օր առաջ վճարովի տեղ են առաջարկել, համաձայնվել են, բայց տեղ տալու փոխարեն եկել ու ապրանքն են տարել։ «Ոչ թե փողոցային առևտուրն են վերացնում, այլ ժողովրդին արգելում են ապրել․․․ Անձրևն եկավ, լցվեց խանութները, դա քաղաքապետարանին չի վերաբերվո՞ւմ, թող գործ անեն, ոչ թե տանեն ուտելու համար․ հաստատ իրենց համար են տանում, ոչ թե ծերանոց կամ մանկատուն։ Իրենք գալիս, տանում են, մենք նորից գալիս ենք, որովհետև մեր ապրելու միակ միջոցն է սա։ Թող աշխատատեղ ստեղծեն, հետո գան, տանեն»,- ասաց նա՝ հավելելով․ «Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն տեսած չկամ, տուն էլ չունեմ․ ունեմ մի երեխա ու ստանում եմ 35 հազար թոշակ, ո՞նց պիտի վճարեմ»։

Առևտրականներից մեկն էլ նշեց, որ մեկի ապրանքները տանում են, մեկինը՝ ոչ։ Նրանք նաև նշեցին, որ չեն ուզում խոսե, քանի որ երբ խոսում են, իրենց հետևից են ընկնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով