Ներքին 2 տարի առաջ - 14:27 21-02-2024

Գեղարքունիքի մարզպետին ակցիայի մասնակիցները ճանապարհեցին սուլոցներով

Երևան-Մարտունի ճանապարհը փակած բնակիչների և այստեղ ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի միջև վիճաբանություն սկսվեց: Ակցիայի մասնակիցներից մեկը մարզպետին և իշխանություններին մեղադրեց երկիրը ծախելու մեջ, ինչին մարզպետն արձագանքեց. «Խելոք խոսա, սովորացրած էդպես ոգևորվում ես»:

Քանի որ ամեն մեկը մի բան էր ասում, և խոսակցություն չէր ստացվում, մարզպետ Կարեն Սարգսյանն ասաց. «Այսպես չեղավ, սենց չենք խոսում իրար հետ: Մոտեցեք այնտեղ, բարձրանանք, խոսենք»:

Այդ ասելով մարզպետը մարդկանց սուլոցների ներքո հեռացավ:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է 7 տոկոս եկամտային հարկ վճարեն Հայաստանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»