Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:35 09-07-2024

Մարտունի քաղաքում մեծ ոգևորությամբ ճանապարհեցին հայրենիքի պաշտպաններին

Այսօր՝ հուլիսի 9-ին, վաղ առավոտից Մարտունի քաղաքի ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածաշրջանային ստորաբաժնում հավաքվել էին զորակոչիկների ծնողները, բարեկամները, ընկերները՝ բանակ գնացողներին մաղթելու բարի ճանապարհ և անփորձանք վերադարձ։

Տղաներն ունեին բարձր տրամադրություն, պատրաստ էին ծառայել հայրենիքին, իսկ շատերը ծառայությունից հետո ցանկանում էին շարունակել կիսատ թողած ուսումը։

Հայրենասիրական երգերի ներքո զորակոչիկների հարազատները պարեցին Ալաշկերտի քոչարի։ Ճանապարհելիս ողջագուրվեցին հարազատների հետ, ապա հուզումնախառն հպարտությամբ և ծափերի ներքո մեկնեցին ծառայության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում