Ներքին 5 տարի առաջ - 20:11 13-09-2021

Սուրեն Պապիկյանը այցելել է Գեղարքունիքի մարզպետարան և ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան՝ աշխատակազմին, համայնքապետերին և մարզի ենթակառուցվածքների ղեկավարներին ներկայացնելով նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին կատարած աշխատանքի համար՝ նկատելով, որ նա երեք տարի պատասխանատու կերպով ղեկավարել է մարզը:

«Ներկայացնելով Կարեն Սարգսյանին՝ նա նշել է, որ վերջինս երկար ժամանակ գլխավորել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն, մինչ այդ Գեղարքունիքի մարզում ջրային ոլորտում պատասխանատու դերակատարում է ունեցել: Շնորհավորելով Կարեն Սարգսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը նրան մաղթել է հաջողություններ և պատրաստակամություն հայտնել աջակցել յուրաքանչյուր լավ նպատակի իրագործման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Գնել Սանոսյանը մեծ պատիվ է համարել հարազատ մարզի ղեկավարումը՝ ընդգծելով, որ հնարավորություն է ունեցել սեփական փորձով, գիտելիքներով և կարողություններով օգտակար լինել: Նա շնորհակալություն է հայտնել ընձեռված հնարավորության համար՝ միասին աշխատած ժամանակաշրջանը որակելով բարդ, սակայն լի համայնքային տարբեր ոլորտների ձեռքբերումներով: Նա հաջողություն է մաղթել նորանշանակ մարզպետին դժվարին խնդիրների լուծման գործում՝ ի շահ մարզի ու նրա բնակչության:

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակից հայտնում են նաև, որ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման պատասխանատու պաշտոն իրեն վստահելու համար՝ նշելով, որ մարզը զարգանալու է ՀՀ կառավարության ծրագրին համահունչ և բոլոր խոստումները տեսանելի ապագայում իրականություն են դառնալու:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան