Մամուլ 2 տարի առաջ - 08:45 17-02-2024

Առանց «իզմ»-երի ոչ մի տեղ չեն ընդունի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ իր առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դառնա եվրոպական կուսակցական որեւէ ընտանիքի, միության անդամ, ինչպես, ասենք՝ ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը» Եվրոպայի ամենաազդեցիկ պահպանողական կուսակցություններից մեկի` Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ են, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության եւ այլն։

Նախօրեին կուսակտիվի հետ Փաշինյանը քննարկել է այդ հարցը, առաջարկել ՔՊ-ականներին կարծիքներ հայտնել, թե որ հեղինակավոր կուսակցական ընտանիքին են համապատասխանում ՔՊ գաղափարախոսական ուղղությունները, որին կարելի է դիմել։

Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել եվրոպական կուսակցական միությունների վերաբերյալ զեկույցով, մանրակրկիտ ներկայացրել տարբեր միությունների սկզբունքներն ու ուղղությունները, սակայն հավաքին մասնակից ՔՊ-ականների մոտ գերիշխել է այն կարծիքը, որ ՔՊ գաղափարական հենքը հստակ չի համապատասխանում որեւէ ընտանիքի գաղափարներին:

Այսպես ասած` միքս է, ուստի դեռեւս որոշում չեն ընդունել, եւ առաջիկայում հարցի քննարկումը կշարունակվի, որ հասկանան, թե ՔՊ-ն որ միությանն է անդամության հայտ ներկայացնելու։ ՔՊ-ում, փաստորեն, իշխանության վեցերորդ տարում որոշել են, որ թեպետ լինելով աշխարհի «ամենաժողովրդական» ուժը, այդուհանդերձ, չի կարելի արտաքին աշխարհից մեկուսացած գործել, եւ ժամանակն է երկնքից իջնել ու համագործակցել եվրոպական այլ կուսակցությունների հետ նույնպես։ Բայց «իզմ»-եր չունեցող կուսակցության համար բարդ է նման հարթակ գտնելը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան