Ներքին 3 տարի առաջ - 21:22 16-11-2022

Առանց ԱՄՆ-ի համաձայնության՝ Ֆրանսիան բանաձևը չէր ընդունի․ Պապյան

«Ֆակտոր թիվիի» հյուրը դիվանագետ ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանն է։ Հարցազրույցի ընթացքում Պապյանը խոսել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի մասին։

«Այդ բանաձևը բխում է Ֆրանսիայի շահերից, քանի որ Ֆրանսիան իրեն համարում է դեմոկրատական երկիր չի կարող անտեսել սեփական ժողովրդի ձայնը հանդիսացող Սենատի բանաձևը։ Դա կոչ է կառավարությանը, բնականաբար կառավարությունն է որոշելու՝ երբ և ինչպիսի պատժամիջոցներ մտցնել»։

Պապյանը վստահեցնում է, որ պատժամիջոցները շուտով կկիրառվեն, նրա խոսքով՝ մենք դա շուտով կտեսնենք․ «Դա շուտով կարվի, և մենք դա կտեսնենք»։

Պապյանի խոսքով՝ այստեղ կարևոր է քաղաքական դիրքորոշումը․ «Ֆրանսիան կարևոր երկիր է, և անվտանգության խորհրդի մշտական անդամ երկիր է, և մեծ յոթնյակի անդամ է, և Եվրոպայում առնվազն կարող ենք ասել երկու ազդեցիկ ուժերից մեկը»,-նշեց Արա Պապյանը։

Պապյանը համոզմունք հայտնեց, որ Հարավային Կովկասում Ֆրանսիային է վերապահված Արևմուտքի քաղաքականության իրականացումը․ «Գոնե առաջնահերթ հարցերը նրան են պատկանում, իհարկե Ֆրանսիայի թիկունքում ԱՄՆ-ն է։ Առանց ԱՄՆ-ի համաձայնության՝ Ֆրանսիան նման բան չէր անի։ Արևմուտքը ընդհանուր դիրքորոշում է մշակում, և սա ոչ թե ինչպես Մոսկվայում են ասում՝ փորձում են ենթարկեցնել, այլ դա կատարվում է ընդհանուր համաձայնեցված քաղաքականություն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»