Մամուլ 2 տարի առաջ - 07:42 27-01-2024

«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է DJ Վակցինային և Արսեն Թորոսյանին. վճիռ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը դատարանում հաղթել է Արուսիկ Մկրտչյանին՝ Dj Վակցինային:

Սկսենք սկզբից. «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2019թ.-ի հուլիսի 12-ին «Ինչպես է Արսեն Թորոսյանի ընկեր DJ Վակցինան օգտվում պետական բյուջեից. 20 հազար դոլար՝ նրա ընկերությանը» վերտառությամբ նյութ էր հրապարակել, որտեղ հստակ փաստերով բացահայտել էինք, որ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի ղեկավարության օրոք ՀՀ առողջապահության նախարարությունը Արուսիկ Մկրտչյանի՝ DJ Վակցինայի հիմնադրած «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» ընկերության հետ պայմանագիր է կնքել եւ մոտ 20 հազար ԱՄՆ դոլար փոխանցել նրան:

«Ժողովուրդ» օրաթերթը հստակ արձանագրել էր, որ DJ Վակցինան հաճախ էր այդ ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին գովերգում: Հենց պայմանագրի կնքման օրն էլ կիսվել էր մի քաղաքացու գրառումով, որը նշել էր, թե շատ է ցանկանում, որ Թորոսյանը ՀՀ վարչապետ դառնա:

Հրապարակումից մեկ ամիս անց՝ 2019 թվականի օգոստոսի 12-ին, Արուսյակ Մկրտչյանը հայցադիմում էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի՝ զրպարտություն համարվող տվյալները հերքելու եւ վնասի փոխհատուցման պահանջներով:

Հայցվորը դատարանին խնդրել էր պարտավորեցնել «Ժողովուրդ օրաթերթ»-ին հրապարակել հերքում «Ժողովուրդ» օրաթերթի առաջին էջում եւ ArmLur.am կայքում, ընդ որում՝ կայքում հերքումը հրապարակել նաեւ տեսանյութ տեղադրելու միջոցով, ինչպես նաեւ պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 1 միլիոն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում։
2022 թվականի դեկտեմբերի 21-ին դատարանը կայացրել էր վճիռ, որով մասնակի բավարարել է հայցադիմումը եւ պատասխանող լրատվամիջոցին պարտավորեցրել է տպագրել հերքում, իսկ հօգուտ հայցվորի՝ բռնագանձել 4000 ՀՀ դրամ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, եւ 150000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն:

«Ժողովուրդ» օրաթերթը բողոքարկել էր այս վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ 2023 թվականի մայիսի 18-ին այս ատյանը վարույթ էր ընդունել բողոքը:

Եվ, ահա, 2024թ.-ի հունվարի 9-ին Վերաքննիչ դատարանը վերջնական որոշում է կայացրել մերժել DJ Վակցինայի հերքման պահանջը եւ հօգուտ «Ժողովուրդ» օրաթերթի նրանից բռնագանձել 10.000 դրամ` որպես Վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Դատարանի որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեից «Ժողովուրդ օրաթերթին» վերադարձվել է 24.01.2023 թվականի թիվ 000533 [895251032] վճարման հանձնարարագրի՝ անդորրագրով բողոքի համար վճարված գումարից 5.000 դրամ:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը վերջնականապես հաղթեց դատարանում:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի