Մամուլ 3 տարի առաջ - 08:33 14-03-2023

ՔՊ-ում Արսեն Թորոսյանին «իգնոր» են անում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում «իգնոր» են արել իրենց կուսակից, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին․ վերջին օրերին ՔՊ-ականները հրաժարվում են շփվել Թորոսյանի հետ, ով հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում եւ կարող է հաջորդ պահին կալանավայրում հայտնվել։ ՔՊ-ական պատգամավորներն անգամ «չեն լայքում» Թորոսյանի գրառումները։ Մանավանդ՝ վերջինը, որում նա իշխանություններին եւ իրավապահ համակարգին է քննադատել։

Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ում Արսեն Թորոսյանի ճակատագրի հարցը մինչեւ երեկ չէին քննարկել, համենայնդեպս, շարքային պատգամավորները խոր անորոշության մեջ են՝ պաշտպանե՞լ իրենց կուսակից պատգամավորին, թե՞ դատապարտել՝ դասելով նախկին թալանչիների շարքը։ ՔՊ մեր աղբյուրները մի բանում վստահ են՝ Թորոսյանը հեշտ հանձնվողներից չէ, եթե որոշեն նրան կալանավորել, ապա բազմաթիվ մարդկանց դեմ կոմպրոմատների իր արխիվը կբացի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով