Ներքին 2 տարի առաջ - 13:41 24-01-2024

Սանկտ Պետերբուրգի նավահանգստում առգրավվել է 1200 կգ կոկաին՝ 13 միլիարդ ռուբլի արժողությամբ

Ռուսաստանի մաքսավորներն Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցների հետ համատեղ Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստում հայտնաբերել և առգրավել են կոկաինի խմբաքանակ` ավելի քան 1 200 կգ քաշով և 13 միլիարդ ռուբլի մոտավոր արժեքով, գրում է ՏԱՍՍ-ը:

Հարուցվել է գործ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ։

«Կոկաինի խոշոր խմբաքանակի մաքսանենգությունը կասեցրել են Հյուսիս-արևմտյան մաքսային վարչության և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի վարչության աշխատակիցները Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստի տարածքում: Առգրավվել է ավելի քան 1 200 կգ թմրանյութ, որի արժեքը սև շուկայում գերազանցում է 13 միլիարդ ռուբլին։ Այդ փաստով Բալթյան մաքսային ծառայությունը հարուցել է քրեական գործ», - ասված է հաղորդագրության մեջ։

Թմրանյութը հայտնաբերվել է սուրճի տոպրակների մեջ զննության սարքավորումների միջոցով, բեռը հասել է Բելգիայի Անտվերպեն նավահանգստից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»