Արտաքին 3 տարի առաջ - 19:25 16-09-2023

Իսպանիայի ափերի մոտ, ձկնորսական նավում 2,3 տոննա կոկաին է հայտնաբերվել և առգրավվել

Իսպանիայի ոստիկանությունը մոտ 2,3 տոննա կոկաին է հայտնաբերել և առգրավել։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ թմրանյութը տեղափոխվել է ձկնորսական նավով։ Օպերատիվ գործողությունը իրականացվել է ամերիկյան կողմի հետ համագործակցությամբ։

Նավը հայտնաբերվել է Վիգոյի ափերի մոտ (Գալիսիայի ինքնավար համայնք)։ Իրավապահները կալանավորել են նավի անձնակազմի չորս անդամներին։ Ձերբակալված հինգերորդ անձը, նախնական տվյալներով, պատասխանատու է եղել թմրամիջոցն ընդունելու համար։

Իսպանիայի ոստիկանությունը հայտնել է, որ գործողությունից առաջ իրենց հայտնի է դարձել հանցավոր խմբավորման մտադրության մասին, ըստ որի Իսպանիան պետք է որպես թմրանյութերի ընդունման կետ հանդիսանար՝ հետագայում թմրամիջոցներն ամբողջ Եվրոպայում տարածելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան