Արտաքին 5 տարի առաջ - 20:43 02-06-2021

Իսպանիայում առգրավվել է 826 կգ սև և անհոտ կոկաին

Իսպանական ոստիկանությունը առգրավել է 826 կգ կոկաին, որը քողարկված էր ածուխով, ինչը թմրանյութը դարձրել էր սև և առանց հոտի: Այս մասին գրում է The Guardian-ը:

Գործողությունն իրականացվել է Պորտուգալիայի հատուկ ծառայությունների հետ համատեղ: Բեռն առաքվում էր Կոլումբիայից և պետք է ուղարկվեր Բասկերի իսպանական ինքնավարություն: Թմրանյութը թաքցված էր ածխի մեջ, ուստի շները չեն կարողացել գտնել այն: Ոստիկանության գնահատականներով՝ սև շուկայում այս չափաբաժինը մոտ 30 միլիոն եվրո է գնահատվում: Իրավապահները ձերբակալել են նաև Ալժիրի քաղաքացու և Իսպանիայի երկու քաղաքացիների:

Ավելի վաղ անցորդները Մեծ Բրիտանիայի Արևելյան Սուսեքսի լողափերից գրեթե մեկ տոննայի հասնող կոկաին պարունակող փաթեթներ էին հայտնաբերել: Ապրանքի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 80 միլիոն ֆունտ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»